Լեսթերը դարձավ Չեմպիոնշիփի հաղթող 🎥
Անգլիայի երկրորդ դիվիզիոնի` Չեմպիոնշիփի, նախավերջին` 45-րդ տուրում «Լեսթերը» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթեց «Պրեսթոնին»։
«Աղվեսների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Ջեյմի Վարդին, մեկ գոլ էլ խփեց Քեյսի Մաքաթիրը։
37-ամյա Վարդին Չեմպիոնշիփի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրեց 18-ի և լավագույն ռմբարկուների պայքարում բարձրացավ 5-րդ տեղ։ Ցուցակը 25 գոլով գլխավորում է «Բլեքբեռնի» իռլանդացի հարձակցող Սեմի Շմոդիքսը։
Էնցո Մարեսկայի թիմը հաղթանակից հետո վաստակեց 97 միավոր և առաջնության ավարտից մեկ տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցներից` պատմության մեջ 8-րդ անգամ դառնալով Անգլիայի երկրորդ դիվիզիոնի հաղթող։
«Լեսթերը» հաջորդ մրցաշրջանից հանդես է գալու անգլիական Պրեմիեր լիգայում։
«Պրեսթոնը» 63 միավորով 10-րդն է և այլևս որևէ մրցաշարային որևէ նպատակ չի հետապնդում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգլիայի երկրորդ դիվիզիոն, ԱՊԼ, Էնցո Մարեսկա, Լեսթեր, Չեմպիոնշիփ, Պրեսթոն, Ջեյմի Վարդի