Լեչեն դարձավ Բ Սերիայի չեմպիոն` նվաճելով Ա սերիայի ուղեգիր🎥
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ավարտվել է Բ սերիայի 2021/22 մրցաշրջանի հիմնական հատվածը։
Վերջին` 38-րդ տուրում, մրցաշարային աղյուսակի առաջատար «Լեչեն» «Վիա դել Մարե» մարզադաշտում մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Պորդենոնեի» դեմ։
Մեծ առավելության պայմաններում Մարկո Բարոնիի սաներն ընդամենը մեկ գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը. տանտերերին հաղթանակ պարգևեց 46 րոպեին Ժան Մայերի խփած միակ գոլը։
Այս հաղթանակից հետո «Լեչեն» վաստակեց 71 միավոր ու դարձավ Բ սերիայի չեմպիոն` երկու տարի անց վերադառնալով Ա սերիա։
Հիշեցնենք, որ 26 տարի անց Ա սերիայի ուղեգիր նվաճեց նաև երկրորդ հորիզոնականը զբաղեցրած «Կրեմոնեզեն»։
Հավելենք, որ 3-8-րդ հորիզոնականը զբաղեցրած ակումբները` «Պիզան», «Մոնցան», «Բրեշիան», «Ասկոլին», «Բենևենտոն» և «Պերուջան», կմասնակցեն յուրահատուկ փլեյ-օֆֆ-ի` պարզելու Ա սերիայի ուղեգիր նվաճող վերջին հաջողակին։
«Պորդենոնեն» մնաց 18 միավորով և զբաղեցրեց վերջին` 20-րդ հորիզոնականն ու լքեց Բ սերիան։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Բ-Սերիա, Լեչչե, Կրեմոնեզե, Մարկո Բարոնի