Լեո Մեսսին նշել է, թե ինչով է ցանկանում զբաղվել կարիերայի ավարտից հետո
ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսին խոսել է, թե ինչով է ցանկանում զբաղվել կարիերայի ավարտից հետո.
«Ես չեմ ծրագրում դառնալ մարզիչ, սակայն Զինեդին Զիդանը նույնպես նույնն է ասել, իսկ այնուհետև դարձավ մարզիչ և երեք անգամ հաղթեց Չեմպիոնների լիգան։
Կարիերայիս ավարտից հետո կցանկանայի դառնալ որևէ ակումբի սպորտային տնօրեն, որպեսզի կարողանամ թիմ հավաքել, մարզիչների հետ աշխատել։
Այդուհանդերձ, պետք է խոստովանեմ, որ ես ինքս դեռևս վստահ չեմ, թե ինչով եմ զբաղվելու կարկերիայի ավարտից հետո»,- 35-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ESPN-ը։
Հիշեցնենք, որ արգենտինացի հարձակվողը հայտարարել էր նաև, որ Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունը վերջինն է լինելու իր համար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արգենտինայի հավաքական, Զինեդին-Զիդան, Լեո Մեսսի, ՊՍԺ