Աղբյուր․ «Մեսսին երկու տարի անց կտեղափոխվի Բեքհեմի ակումբ»
Ինչպես տեղեկացնում է Cadena SER պարբերականը, «Բարսելոնայի» առաջատար և ավագ Լեո Մեսսին , հավանաբար, շուտով կտեղափոխվի ամերիկյան ՄԼՍ։
Աղբյուրը հայտնում է, որ ֆուտբոլիստի հայրը՝ Խորխե Մեսսին, պետք է ՊՍԺ-ի ներկայացուցիչների հետ քննարկեր արգենտինացու՝ փարիզյան ակումբ տեղափոխության հարցը, սակայն հանդիպումը չի կայացել՝ Ժոան Լապորտայի՝ կատալոնական ակումբի նախագահ ընտրվելու պատճառով։ Բանն այն է, որ Մեսսին հիմա պատրաստ է լսել իր ապագայի վերաբերյալ առաջարկներ Լապորտայից։
Հաղորդվում է, որ անկախ այն բանից, թե ինչ որոշում կկայացնի 33-ամյա ֆուտբոլիստը՝ երկու տարի անց նա կխաղա «Ինտեր Մայամիի» կազմում, որի սեփականատերը Դևիդ Բեքհեմն է։
Ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում բոլոր հանդիպմումների հաշվարկով Լեո Մեսսին մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 25 գոլի և 11 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Այդ գոլերից 19 նա խփել է Լա լիգայի շրջանակում և համարվում է Պրիմերայի լավագույն ռմբարկուն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Դևիդ Բեքհեմ, Ժոան Լապորտա, Ինտեր-Մայամի, Լա լիգա, Լեո Մեսսի, Խորխե Մեսսի, ՄԼՍ, ՊՍԺ