Լապորտան պատրաստվում է ցմահ պայմանագիր առաջարկել Մեսսին
Հայտնի են դարձել «Բարսելոնայի» նորընտիր ղեկավարության ծրագրերը՝ կապված թիմի ավագ Լեո Մեսսիի հետ։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, Ժոան Լապորտան ցանկանում է, որպեսզի արգենտինացին մնա ակումբում, այդ իսկ պատճառով ֆունկցիոները պատրաստվում է մինչև ցմահ պայմանագիր առաջարկել Մեսսիին, սակայն աշխատավարձի նվազմամբ։
Ենթադրվում է, որ այդպիսի պայամանագիրը թույլ կտա մեղմել Մեսսիի ֆինանսական կորուստները, որը նա կկրի աշխատավարձի նվազեցման պատճառով, եթե նա համաձանվի ցմահ պայմանագրի առաջարկին։ Մյուս կողմից, Լապորտան կարծում է, որ Մեսսիի աշխատավարձի նվազեցումը օրինակ կհանդիսանա նաև թիմի մյուս ֆուտբոլիստների համար։
Հաղորդվում է, որ Լապորտան և Մեսսին շուտով կհանդիպեն՝ քննարկելու ստեղծված իրավիճակը։
Հավելենք, որ ցմահ պայմանագիր ենթադրում է պայմանագիր մինչև կարիերայի ավարտ։
Հիշեցնենք, որ 33-ամյա ֆուտբոլիստի և «բլաուգրանասի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, որից հետո նա կդառնա ազատ գործակալ և կարող է տեղափոխվել այլ ակումբ անվճար։
Ստեղծված իրավիճակից օգտվելով՝ արգենտինացուն իրենց կազմում ցանկանում են տեսնել մի շարք ակումբներ, իսկ ամենաշահագրգռվածներն այդ հարցում ՊՍԺ-ն ու «Մանչեսթեր Սիթին» են։
Ընթացիկ մրցաշրջանում «կապտանռնագույնների» կազմում բոլոր խաղերի հաշվարկով Լեո Մեսսին մասնակցել է 36 հանդիպման, խփել 27 գոլ և կատարել 12 արդյունավետ փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժոան Լապորտա, Լա-լիգա, Լեո Մեսսի, Մանչեսթեր-Սիթի, ՊՍԺ, տրանսֆերներ