Լա լիգա ն ներկայացնող ակումբը հետաքրքրված է Բարսեղյանի ծառայություններով
Ղազախական «Աստանայի» և Հայաստանի հավաքականի վինգեր Տիգրան Բարսեղյանը, հնարավոր է, կարիերան շարունակի «Էսպանյոլի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է Vnews.am-ը` հղում կատարելով մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանին, կատալոնական ակումբը հետաքրքրված է հայազգի ֆուտբոլիստի ծառայություններով, և շուտով Բարսեղյանը բուժզննում կանցնի «թութակների» համար։
Աղբյուրկ փոխանցմամբ` այժմ կողմերը շարունակում են բանակցություններ վարել հավանական տեղափոխության հարցի շուրջ, սակայն Բարսեղյանի աշխատավարձի վերաբերյալ որևէ տեղեկություն չի հաղորդվում։
Հավելենք, որ Տիգրան Բարսեղյանը Ղազախստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Կայրաթի» դեմ կայացած խաղից հետո (0:1) հետո որակազրկվել է մեկ ամսով։
Բանն այն է, որ հայ ֆուտբոլիստը «Կայրաթի» երկրպագուներին անհարգալից ժեստ է ցույց տվել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աստանա, Էսպանյոլ, Լա-լիգա, Հայաստանի-հավաքական, Տիգրան-Բարսեղյան