«Լացիոն» 9 ֆուտբոլիստով դրամատիկ հաղթանակ կորզեց «Պարմայից» 🎥
Իտալիայի Ա սերիայի 15-րդ տուրում «Լացիոն» «Էնիո Տարդինի» ստադիոնում 1:0 հաշվով հաղթեց «Պարմային»։
«Բիանկոչելեստեից» 82-րդ րոպեին դարպասի գրավմամբ աչքի ընկավ Տիջանի Նոսլինը։
Հռոմեական ակումբը հաղթական գոլը խփեց 9 ֆուտբոլիստով։ 42-րդ րոպեին դաշտից հեռացել էր թիմի ավագ Մատիա Ձականին, իսկ 78-ին` Տոմա Բաշիչը։
Մաուրիցիո Սարին 22 միավորով բարձրացավ 8-րդ տեղ, «Պարման» 14 միավորով 17-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml