Լացիոն պայմանագիր է կնքել երբեք պրոֆեսիոնալ մակարդակում հանդես չեկած ֆուտբոլիստի հետ
Վերջերս «Լացիոն» թվիթերյան էջի միջոցով հայտնեց թիմի տարօրինակ ձոռքբերման մասին։ Հռոմեական ակումբի նորեկը Լարսոն Կուլիբալին երբեք ֆուտբոլ չի խաղացել պրոֆեսիոնալ մակարդակով։
17-ամյա իվուարցին Իտալիայի մայրաքաղաք էր ժամանել միայնակ՝ աշխատանք փնտրելու նպառակով, սակայն հայտնվել էր անչափահասների կեցավայրում։
«Լացիոյի» ակադեմիայի ղեկավար Մաուրո Բիանկեզին պատմել է, թե ինչպես է գտել այս տղային․
«Նա շատ ծանր օրեր է ապրել և մինչև Հռոմ գալը երբեք չի խաղացել ֆուտբոլ։ Ես նրան պատահաբար հանդիպեցի։
Իմ լավ ընկերը սոցաշխատող է, նա ինձ խնդրեց գալ և տեսնել այդ տղային։ Ես գնացի․ ինձ իսկական անակնկալ էր սպասվում։ Նա տաղանդավոր տղա է»,- ասել է նա։
ՈւԵՖԱ-ի հետ 8 ամսվա աշխատանքից հետո «Լացիոյի» ղեկավարությանը, վերջապես, հաջողվել է պատանուն գրանցել թիմի ակումբում, իսկ անձամբ Կուլիբալին Իտալիայի սպորտային անձնագիր է ստացել։
Թիմի երկրպագուները թերահավատորեն են մոտենում այս գործարքին, սակայն ակադեմիայի ղեկավարը վստահեցնում է, որ պատանին շուտով իրեն ցույց կտա լավագույն կեղմերով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լարսոն Կուլիբալի, Լացիո, Մաուրո Բիանեզի, ՈւԵՖԱ, տրանսֆերներ