Լացիոն ու Յուվեն ներկայացում էին պատրաստել․ Լացիո 3։1 Յուվենտուս?

Լացիոն ու Յուվեն ներկայացում էին պատրաստել․ Լացիո 3։1 Յուվենտուս?

08/12/2019 - 02:04

Իտալական Ա սերիայի 15-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում, որտեղ «Լացիոն» չափազանց լարված պայքարում 3։1 հաշվով հաղթեց գործող չեմպիոն «Յուվենտուսին»։

Հանդիպման հաշիվը 25-րդ րոպեին րոպեին բացեց Կրիշտիանու Ռոնալդուն։ Առաջին խաղակեսի վերջնամասում «Լացիոն» հավասարեցրեց հաշիվը․ աչքի ընկավ Լուիս Ֆելիպեն։

69-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար խաղադաշտից հեռացվեց հյուրերի եզրային պաշտպան Խուան Կուադրադոն։ 74-րդ րոպեին Լուիս Ալբերտոն անհավանական հեռահար փոխանցում կատարեց Սերգեյ Միլենկովիչ-Սավիչին, ով, կասեցնելով գնդակը՝ «կլորն» ուղարկեց Վոյցեխ Շյեսնիի պաշտպանած դարպասը։

79-րդ րոպեին գործի անցավ հենց Շյեսնին։ «Արծիվները» վաստակել էին 11 մետրանոցի իրավունք, սակայն մեկ դրվագում լեհ դարպասապահն աչքի ընկավ կրկնաի սեյվով՝ «Յուվեին» թողնելով խաղի մեջ։ Սակայն, թուրիցիներինն փրկել հանդիպումը չհաջողվեց, դեռ ավելին՝ մրցավարի կողմից ավելացված 5-րդ րոպեին «Լացիոն» նետվեց հակագրոհի, որի արդյունքում աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Ֆելիպե Կայսեդոն։

Այսպիսով, «Յուվեն» առաջնության շրջանակում կրեց առաջին պարտությունը և 36 միավորով մնաց երկրորդ տեղում՝ առաջատար «Ինտերին» զիջելով 2 միավոր։ «Լացիոն» վաստակեց 33 միավոր վստահորեն զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023