Լացիոն անկասելի է?
Իտալական Ա սերիայի 19-րդ տուրի շրջանակում հռոմեական «Լացիոն» սեփական հարկի տակ նվազագույն՝ 1։0 հաշվով առավելության հասավ «Նապոլիի» նկատմամբ։
82-րդ րոպեին հաղթական գնդակը հեղինակեց առաջնության լավագույն ռմբարկու Չիրո Իմոբիլեն, ով արդեն դարձել է 20 գոլի հեղինակ։
Սիմոնե Ինձզագիի սաների համար այս հաղթանակը դարձավ 10-րդ անընդմեջը և շարունակում են պայքարել չեմպիոնի տիտղոսի համար։ Հռոմեական ակումբը վաստակեց 42 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ առաջատարներ «Յուվենտուսին» և «Ինտերին» զիջելով ընդամենը 3 միավոր։ «Նապոլին» մնաց 24 միավորով՝ նահանջելով 10-րդ հորիզոնական։
# Ա-սերիա, Լացիո, Նապոլի, Չիրո Իմոբիլե