Լացիոյի պաշտպանը կարմիր քարտ է ստացել հաղթանակը բուռն նշելու համար🎥
Իտալական Ա սերիայի 8-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Լացիոն» սեփական հարկի տակ 3:1 հաշվով կամային հաղթանակ է տոնել «Ինտերի» նկտամամբ։
Հանդիպումից հետո բավական հետաքրքիր իրադարձություն է տեղի ունեցել։
Բանն այն է, որ «Լացիոյի» պաշտպան Լուիս Ֆելիպեն խաղից հետո բավական բուռն է նշել «արծիվների» հաղթանակը և գնացել ցատկել է իր նախկին խաղընկեր Խոակին Կոռեայի ուսերին, ով ներկայումս հանդես է գալիս «Ինտերի» կազմում։
Հանդիպման գլխավոր մրցավար Մասիմիլիանո Իրատին, բրազիլացի պաշտպանի այդ քայլը որակելով որպես ագրեսիայի դրսևորում, նրան կարմիր քարտ է ցույց տվել։
Հավելենք, որ այս հաղթանակից հետո «Լացիոն» վաստակեց 14 միավոր և բարձրացավ 5-րդ հորիզոնական։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ինտեր, Լացիո, Լուիս Ֆելիպե, Խոակին Կոռեա, Մասիմիլիանո Իրատի