Լացիոյի նախագահը սահմանել է Միլինկովիչ-Սավիչի հրաժարագինը
«Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն սահմանել է ակումբի կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի հրաժարագինը.
«Մենք գործակալ Մատիա Կեժմանի (խմբ.` Միլինկովիչ-Սավիչի գործակալը) հետ որևէ համաձայնություն չունենք նրան «Յուվենտուսին» կամ որևէ ակումբին վաճառելու վերաբերյալ։
Ավելին ասեմ` այժմ Միլինկովիչ-Սավիչն արժե 120, այլ ոչ թե 100 մլն եվրո։ Նրա տրանսֆերային արժեքն օր-օրի աճում է»,- Լոտիտոյի խոսքերը մեջբերում է Metro-ն։
Նշենք, որ սերբ կիսապաշտպանի ծառայություններով պարբերաբար հետաքրքրվում են մի շարք գրանդ ակումբներ։ Ավելի վաղ նրան իրենց շարքերում են ցանկացել տեսնել «Ռեալ Մադրիդը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Յուվենտուսն» ու ՊՍԺ-ն։
Հավելենք, որ 27-ամյա ֆուտբոլիստն «արծիվների» կազմում հանդես է գալիս 2015 թ. օգոստոսից` անցկացրած 307 խաղում դառնալով 62 գոլի և 59 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լացիո, Կլաուդիո Լոտիտո, Սերգեյ Միլենկովիչ-Սավիչ, տրանսֆերներ