Լացիոյի երկրպագուները Սինիշա Միխայիլովիչին աջակցող պաստառ են պարզել?

Լացիոյի երկրպագուները Սինիշա Միխայիլովիչին աջակցող պաստառ են պարզել?

01/03/2020 - 00:58

Իտալական Ա սերիայի 26-րդ տուրում «Լացիոն» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց «Բոլոնիային»՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը։

Սակայն ամենակարևոր իրադարձությունը տեղի է ունեցել հանդիպման մեկնարկից առաջ։ «Լացիոյի» երկրպագուներն իրենց աջակցությունն են հայտնել «Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայիլովիչին, ով տառապում է քաղցկեղից։

Հռոմեական ակումբի Curva Nord երկրպագուների խումբը խաղից առաջ մի շարք պաստառներ են պարզել, որոնք նվիրված են եղել Միխայիլովիչին։ «Մարտիկի հոգով, միշտ տղամարդկային մարդ։ Ամենակարևոր պայքարում մենք քեզ հետ ենք։ Առա՛ջ, Սինիշա!»:

Սինիշա Միխայիլովիչը 1998 – 2004թթ․ ընկած ժամանակահատվածում հանդես է եկել «Լացիոյի» կազմում և 2000 թվականին ակումբի հետ դարձել է Իտալիայի չեմպիոն, երկու անգամ դարձել է Իտալիայի գավաթակիր, ինչպես նաև նվաճել է ՈՒԵՖԱ-ի գավաթակիրների գավաթը և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը։

51-ամյա մասնագետը 2019 թվականի հուլիսից պայքարում է արյան քաղցկեղի դեմ և արդեն անգամ քիմիայի կուրսերի է հաճախել։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023