Լացիոյի դարպասապահի անհասկանալի ինքնագոլը Գալաթասարայի դեմ խաղում🎥
Եվրոպա լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Գալաթասարայը» E խմբի շրջանակում սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթել է «Լացիոյին»։
Հանդիպման միակ գնդակը խփվել է 67-րդ րոպեին։ Այդ դրվագում «Լացիոյի» դարպասապահ Տոմաշ Ստրակոշան, փորձելով գնդակը հանել դաշտի սահմաններից դուրս Մանուել Լացարիի կատարած անհաջող հետ փոխանցումից հետո, այն վոլեյբոլին բնորոշ հարվածով ուղարկեց սեփական դարպասը և դարձավ անհասկանալի ինքնագոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գալաթասարայ, Եվրոպա-լիգա, Լացիո, Մանուել Լացարի, Տոմաշ Ստրակոշա