Եվրո-2020. 1/4 եզրափակչի լավագույն ֆուտբոլիստն` ըստ Interfootball-ի հետևորդների
Ավարտվեցին նաև Եվրո-2020-ի 1/4 եզրափակիչները, ինչից անմիջապես հետո Interfootball-ի Telegram-ի պաշտոնական ալիքում հարցում տեղադրվեց, որպեսզի պարզենք մրցաշարի այդ փուլի լավագույն ֆուտբոլիստին։
Քվեարկության հենց մեկնարկից Շվեյցարիայի հավաքականի դարպասապահ Յան Զոմերը միանգամից առավելություն ստացավ, որը պահեց մինչև վերջ։ 32-ամյա ֆուտբոլիստը ստացավ ձայների գրեթե կեսը` 44%-ը, և ճանաչվեց Եվրո-2020-ի 1/4 եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ։
Զոմերը Եվրո-2020-ի 1/4 եզրափակչի շրջանակում կայացած Իսպանիայի հավաքականի դեմ խաղում (1:1, 11 մ – 1:3) կատարել է 10 սեյվ, իսկ 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ հետ մղեց Ռոդրիի հարվածը, սակայն դա բավարար չեղավ, որ Շվեյցարիայի հավաքականը նվաճի կիսաեզրափակչի ուղեգիր։
Քվեարկության արդյունքում 2-3-րդ հորիզոնականները կիսել են Հարի Քեյնն (Անգլիա, 15%) ու Լորենցո Ինսինյեն (Իտալիա, 15%)։
Քեյնը Ուկրաինայի դեմ խաղում (4:0) դուբլի հեղինակ է դարձել, իսկ Ինսինյեն հիանալի գոլ խփեց Բելգիայի հավաքականկ դարպասը` օգնելով «սկուադրա աձուրային» հաղթել 2:1 հաշվով։
Առաջարկված մյուս թեկնածուները բաշխվել են հետևյալ հաջորդականությամբ.
4. Ունայի Սիմոն (Իսպանիա,9%)
5. Նիկոլո Բարելա (Իտալիա, 5%)
6. Ժերեմի Դոկու (Բելգիա, 4%)
7. Թոմաս Դիլեյնի (Դանիա, 3%)
8-9. Լյուկ Շոու (Անգլիա, 2%)
8-9. Պատրիկ Շիկ (Չեխիա, 2%)
10. Շկեդրան Շաքիրի (Շվեյցարիա, 1%)
Միացեք Interfootball-ի Telegram-ի ալիքին այս հղումով https://t.me/Interfootball_am, որպեսզի մասնակցեք անցկացվող մյուս հարցումներին։
# Interfootball, Telegram, ԵՎՐՈ-2020, Թոմաս Դիլեյնի, Ժերեմի Դոկու, Լյուկ Շոու, Լորենցո Ինսինե, Հարի Քեյն, Յան Զոմեր, Նիկոլո Բարելա, Շկեդրան Շաքիրի, Ունայի Սիմոն, Պատրիկ Շիկ