Լապորտա. «Մի անգամ եպիսկոպոսներից մեկն ասել է. «Դրախտն այն վայրն է, որտեղ «Բարսան» «Ռեալին» գոլ է խփում յուրաքանչյուր 5 րոպեն մեկ»
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է իր կրոնական պատկանելության մասին, հայտնում է As-ը։
«Ես հավատում եմ Աստծուն, բայց կրոնական ծեսերի չեմ մասնակցում։ Ինձ դուր է գալիս հավատքը։
Եթե Աստված գոյություն ունի, ապա «Բարսայի» հետ է։ Մի անգամ եպիսկոպոսներից մեկն ասել է. «Դրախտն այն վայրն է, որտեղ «Բարսելոնան» «Ռեալին» գոլ է խփում յուրաքանչյուր 5 րոպեն մեկ»,- ասել է «բլաուգրանայի» նախագահը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Էլ Կլասիկո, Ժոան Լապորտա, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ