Լապորտա. «Կումանն արժանի է վստահության. նա ակումբի լեգենդն է»
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան բացատրել է, թե ինչու զբաղեցրած պաշտոնից չի հեռացրել ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին.
«Ակումբի բոլոր երկրպագուները, ներառյալ նաև` Կումանը, հիասթափված են ստեղծված իրավիճակի պատճառով։ Նախագահը պետք է վերլուծի կատարվածը և որոշում կայացնի, և ես, լսելով վստահելի մարդկանց, եկա այն եզրահանգմանը, որ Կումանի հետ պետք է վարվեմ այնպես, ինչպես ժամանակին Ֆրանկ Ռայկարդի հետ։
Կումանն արժանի է վստահության։ Առաջին հերթին այն պատճառով, որ նա ակումբի երկրպագու է և սիրում է «Բարելոնան»։ Երկրորդ, նա ակումբի լեգենդն է։
Դրան զուգահեռ, սպորտային և ինստիտուցիոնալ ճգնաժամ է առաջացել, և ես պետք է հասկանայի` արժե՞ արդյոք հավատալ թիմին։
Ես Կումանին հարցրին. «Հավատո՞ւմ ես դու ակումբին»։ Նա պատասխանեց. «Իհարկե, սակայն պետք է վերականգնվեմ վնասվածք ունեցող ֆուտբոլիստները»։
Ես այդ խոսքերից հետո տեսա մի տղամարդու, ով ցանկանում է շարունակել աշխատել»,- եզրափակել է Լապորտան, ում խոսքերը մեջբերում է Diaro Sport-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժոան Լապորտա, Ռոնալդ Կուման, Ֆրանկ Ռայկարդ