Լապորտա . «Դեռևս չեմ կարող ասել, որ Մեսսին մնում է»
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ակումբի հարձակվող Լեո Մեսսիի շուրջ ստեղված իրավիճակի մասին.
«Կցանկանայի ասել, որ Մեսսին մնում է, և նա նույնպես ցանկանում է մնալ։ Ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պետք է, իսկ մենք փորձում ենք գտնել նրա համար ամենահարմար տարբերակը։
Ես կցանկանայի ասել, որ նա մնում է, սակայն դեռևս չեմ կարող։ Ամեն դեպքում, մենք աշխատում ենք, որ նա մնա»,- նշել է Լապորտան, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ Լեո Մեսսին ս/թ հուլիսի 1-ից դարձել է ազատ գործակալ, քանի որ նրա ու «Բարսելոնայի» միջև գործող պայմանագիրն ավարտվել է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժոան Լապորտա, Լեո Մեսսի