Լապորտա. «Բարսելոնան նվազագույնը 4 ֆուտբոլիստի հետ պայմանագիր կկնքի»
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ակումբի տրանսֆերային ծրագրերի մասին.
«Մենք գործնականում կողմնորոշվել ենք տրանսֆերային ծրագրերի հարցում, սակայն կարող է ինչ-որ բան փոխվել, եթե ֆուտբոլիստներ հեռանան։
Մենք նվազագույնը 4 ֆուտբոլիստի հետ պայմանատիր կկնքենք։ Պատրաստվում ենք ամրապնդել պաշտպանությունը, կիսապաշտպանությունն ու հարձակումը»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է El Periodico-ն։
Հիշեցնենք` արդեն հայտնի է, որ «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ազատ գործակալի կարգավիճակով համալրելու է «բլաուգրանայի» շարքերը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժոան Լապորտա, Միլան, տրանսֆերներ, Ֆրանկ Կեսիե