Լապորտա. «Բարսայի գլխավոր նպատակը շարունակում է մնալ Լա լիգայի չեմպիոն դառնալը»
Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Ռայո Վալեկանոյին»:
Հանդիպումից իր տպավորություններով է կիսվել «բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտան.
«Սա այն օրերից է, երբ մենք դժգոհ ենք, քանի որ հանդիպման արդյունքն այն չէր, ինչ սպասում էինք: «Բարսայի» գլխավոր նպատակը շարունակում է մնալ Լա լիգայի չեմպիոն դառնալը, և մենք երկրորդ հորիզոնականը զբաղեցնող ակումբին գերազանցում ենք 11 միավորով:
«Բարսայի» երկրպագուներին խնդրում եմ մնացած տնային խաղերում աջակցել թիմին, որպեսզի մենք հաղթենք տիտղոսը»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է ESPN-ի թղթակից Ժորդի Բլանկոն:
Հավելենք, որ կատալոնական ակումբը հաջորդ հանդիպումը կանցկացնի ապրիլի 29-ին և Լա լիգայի 32-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ կմրցի «Բետիսի» դեմ:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժոան Լապորտա, Լա-լիգա, Ռայո Վալեկանո