Լապորտան ու Ռայոլան հանդիպում են ունեցել Թուրինում
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան, ով ներմայումս ակումբի պատվիրակության հետ գտնվում է Թուրինում և մասնակցում է «Golden Boy»-ի մրցանակաբաշխությանը, հանդիպում է ունեցել հանրահայտ ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլայի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ` հանդիպմանը ներկա է եղել նաև «բլաուգրանասի» գործադիր տնօրեն Մատեու Ալեմանին։
Հաղորդվում է, որ այդ հանդիպումը պատահական չի եղել և չի կայացել այն հյուրանոցում, որտեղ հանգրվանել է «Բարսելոնան», այլ այն ծրագրված է եղել դեռ նախորդ շաբաթ։
Նշվում է, որ Ռայոլան ու Լապորտան արդեն տարիներ շարունակ հիանալի հարաբորություններ ունեն։
Կողմերը, ամենայն հավանականությամբ, քննարկել են Էրլինգ Հալանդի («Բորուսիա Դորտմունդ») և Պոլ Պոգբայի` («Մանչեսթեր Յունայթեդ») դեպի «Բարսելոնա» հավանական տրանսֆերները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Golden boy, Բարսելոնա, Էրլինգ Հալանդ, Ժոան Լապորտա, Մինո Ռայոլա, Պոլ-Պոգբա, տրանսֆերներ