Լապորտան մտադիր է դատի տալ Բարտոմեուին
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մտադիր է դատական հայց ներկայացնել նախկինում այդ պաշտոնը զբաղեցրած Խոսեպ Մարիա Բարտոմեուի դեմ` անբարեխիղճ աշխատանքի համար։
Ինչպես տեղեկացնում է El Confidencial-ը, Լապորտան քրեական գործերով զբաղվող իրավաբան է արդեն վարձել, ով պետք է հետաքննի այդ ամենը։
Լապորտան մտադիր է քրեական պատասխանատվության ենթարկել Բարտոմեուին ու նրա տնօրենների խորհրդին, որպեսզի վերջիններս փոխհատուցեն նրանց կառավարման օրոք գրանցված ակումբի 487 մլն եվրոյի վնասը, որը շարունակում է աճել։
Հիշեցնենք, որ Խոսեպ Մարիա Բարտոմեուն «Բարսելոնայի» նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2014-2020 թթ. , իսկ Լապորտան այն ստանձնել է 2021 թ. մարտին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժոան Լապորտա, Խոսեպ Մարիա Բարտոմեու