Լապորտան Կումանի ապագայի վերաբերյալ կարևոր հայտարարություն է արել
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան նշել է, որ ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը դեռ շարունակելու է մնալ իր պաշտոնում.
«Կումանը մնում է։ Անկախ «Ատլետիկո Մադրիդի» դեմ խաղում գրանցվելիք արդյունքից` նա կշարունակի իր աշխատանքը։
Նա արժանի է վստահության, քանի որ «Բարսելոնայի» լեգենդն է։ Ես գնահատում եմ այն, որ նման դժվար ժամանամահատվածում նա համաձայնեց մարզել ակումբը»,- բլաուգրանասի նախագահի խոսքերը մեջբերում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ խոսակցություններ տարածվեցին, թե «Ատլետիկոյի» դեմ խաղից հետո Կումանը հեռացվելու է զբաղեցրած պաշտոնից։
Հավելենք, որ «Ատլետիկո Մադրիդ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 2-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժոան Լապորտա, Ռոնալդ Կուման, Ֆաբրիցո Ռոմանո