Լապորտան կմասնակցի Բարսելոնայի նախագահական ընտրություններին
«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան կրկին որոշել է առաջադրվել և մասնակցել ակումբի ընտրություններին։
Ինչպես տեղեկացնում է Mudno Deportivo-ն, 58-ամյա ֆունկցիոները նոյեմբերի 30-ին կներկայացնի իր ծրագիրը։ Եթե Լապորտան ընտրվի նախագահ, ապա նրա հետ ակումբում կաշխատեն տնօրենների խորհրդի այն անդամները, ովքեր միասին աշխատել են 2003-2010 թվականներին, երբ Լապորտան «Բարսելոնայի» նախագահն էր։
Ժոան Լապորտան արդեն չորրորդ անգամ է մասնակցելու է «բլաուգրանասի» նախագահական ընտրություններին։ Նա 2003 թվականին ընտրվեց նախագահ, իսկ 2006 թվականին շարունակեց պաշտոնավարել, քանի որ այլ թեկնածուներ չէին առաջադրվել, իսկ 2015 թվականին պարտվեց Խոսեպ Մարիա Բարտոմեուին։
Նա ակումբի նախագահ եղել է 2003-2010 թվականներին։ Լապորտայի օրոք ակումբը 4 անգամ դարձել է Լա լիգայի չեմպիոն, 2 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, իսկ ընդհանուր առմբամբ այդ ժամանակահատվածում ակումբը 12 տիտղոս է հաղթել։
Հավելենք, որ «Բարսելոնայի» հաջորդ նախագահական ընտրությունները նախատեսված են 2021 թվականի հոնվարին։
# Բարսելոնա, Ժոան Լապորտա, Լա-լիգա