Լապորտան խոսել է Բարսելոնայի տրանսֆերային նպատակների մասին
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ակումբի տրանսֆերային նպատակների մասին.
«Դժվար թե թոփ տրանսֆերներ իրականացնենք։ Բացի այդ, չենք պլանավորում վաճառել մեր աստղերին։ Այժմ մենք նոր վինգեր և նոր կիսապաշտպան ենք դիտարկում ձետք բերել։ Երիտասարդական թիմերում ունենք նաև տաղանդներ, որոնք կարող են ուժեղացնել կազմը։
Այժմ ակումբի ֆինանսական վիճակը թույլ է տալիս չմտածել թոփ ֆուտբոլիստների տրանսֆերը վաճառելու մասին։
Ցանկանում ենք կազմում պահել Ժոաու Կանսելուին և Ժոաու Ֆելիքսին։ Այժմ Դեկուն (Խմբ.` «Բարսելոնայի» սպորտային տնօրենը) աշխատում է այդ ուղղությամբ։
Հանսի Ֆլիկը դեռ «Բավարիայում» ցանկանում էր աշխատել Ֆելիքսի հետ։ Ֆելիքսը հիանալի խաղային որակներ ունի, և ես գոհ եմ նրա անցկացրած մրցաշրջանից։
Ռոբերտ Լևանդովսկին, միանշանակ, չի հեռանալու ակումբից։ Նա, հանուն «Բարսելոնայի», մերժել է մի շարք շահավետ առաջարկներ։
Վիտոր Ռոկեն դեռ հարմարվում է մեր աշխարհին, թիմին ու միջավայրին։ Նա քիչ-քիչ ճիշտ ռիթմի մեջ կհայտնվի»,- ֆունկցիոների խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Ժոաու Կանսելուն և Ժոաու Ֆելիքսը 2023/24 մրցաշրջանում «բլաուգրանայի» կազմում հանդես էին գալիս վարձավճարով։ Կանսելուի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Մանչեսթեր Սիթիին», իսկ Ֆելիքսը գործող պայմանագիր ունի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Դեկու, Ժոան Լապորտա, Ժոաո Կանսելու, Ժոաո Ֆելիշ, Ժոաու-Ֆելիքս, Ռոբերտ-Լևանդովսկի, Վիտոր Ռոկե, տրանսֆերներ