Լայպցիգն իսկական դաս տվեց ՊՍԺ-ին, սակայն մեկ սխալը ճակատագրական եղավ🎥
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում։
Հանդիպումը մեկնարկեց փարիզյան ակումբի առավելությամբ, ինչն էլ նպաստեց, որ Թոմաս Տուխելի սաները 11-րդ րոպեին 11 մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին, որն անվրեպ իրացրեց Նեյմարը։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում «Լայպցիգն» ուներ տոտալ առավելություն խաղային բոլոր ասպեկտներում և թույլ չէր տալիս «Պարի Սեն-Ժերմենի» ֆուտբոլիստները նույնիսկ դուրս գան սեփական տուգանային հրապարակից։ Յուլիան Նագելսմանի սաները հիանալի պրեսինգի էին դիմում, խաղարկում էին գնդակը, վտանգավոր պահեր էին ստեղծում, սակայն ոչ մի կերպ չկարողացան խփել փրկության գնդակը։
Այսպիսով, ՊՍԺ-ն մեծ դժվարությամբ հաղթեց 1։0 հաշվով, H խմբի շրջանակում վաստակեց 6 միավոր, հավասարվեց «Լայպցիգին», սակայն խփած և բաց թողած գոլերի ավելի լավ հարաբերակցության շնորհիվ շրջանցեց մրցակցին՝ բարձրանալով 2-րդ հորիզոնական։
Այս խմբի մյուս խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 3։1 հաշվով հաղթեց «Իստամբուլ Բաշակշեհիրին»։ Մանկունյական ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Բրունո Ֆերնանդեշը, մեկական անգամ էլ աչքի ընկանՄարկուս Ռեշֆորդն ու Դանիել Ջեյմսը, իսկ թուրքական ակումբի միակ գնդակը գրանցվեց Դենիզ Տուրուչի անվան դիմաց։
«Յունաթեդը» վաստակեց 9 միավոր գլխավորում է H խումբը, իսկ «Բաշակշեհիրը» 3 միավորով վերջինն է։
# Բրունո Ֆերնանդեշ, Դենիզ Տուրուչ, Թոմաս ՏՈւխել, Լայպցիգ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարկուս-Ռեշֆորդ, Յուլիան Նագելսման, Նեյմար, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ