Լայպցիգի ֆուտբոլիստը փնտրում է լրագրողին, ով հարց է տալիս հեռվից?
Գերմանական Բունդեսլիգան նոր-նոր է վերսկսվել, սակայն արդեն բազմաթիվ հետաքրքիր դեպքեր են տեղի ունեցել։ Առաջնության վերսկսումից հետո «Լայպցիգը» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Ֆրայբուրգին»․ գրանցվեց 1։1 հաշիվը։
Տանտերերի կազմում աչքի ընկավ Յուսուֆ Պոուլսենը։ Խաղից հետո դանիացի ֆուտբոլիստը mixed zone-ում պետք է հարցազրույց տար լրագրողներից մեկին, սակայն, քանի որխիստ կերպով պահպանվում է սոցիալական հեռավորությունը, հարց տվող լրագրողը հարցն ուղղում էր լրագրողների համար նախատեսված խցիկից, ինչն էլ ստեղծեց զվարճալի տեսարան։ Պոուլսենը չգիտեր, որ լրագրողը գտվնում է խցիկում, սակայն լսում էր նրա ձայնը, և նա իր հայացքով այս ու այն կողմ էր նայում՝ փնտրելով նրան։
# Բունդեսլիգա, Լայպցիգ, Յուսուֆ Պոուլսեն, Ֆրայբուրգ