Լայպցիգի ղեկավարները ժխտում են

Լայպցիգի ղեկավարները ժխտում են

07/06/2020 - 12:03

«ՌԲ Լայպցիգի» տնօրեն Օլիվեր Մինտցլաֆը մեկնաբանել է ակումբի հարձակվող Տիմո Վերների մասին վերջին լուրերը։ Ըստ այդ լուրերի՝ գերմանացի հարձակվողը համաձայնության է հասել «Չելսիի» հետ։

«Մենք դեռ կապ չենք հաստատել «Չելսիի» հետ։ Ո՛չ Վերները, ո՛չ էլ ակումբը դեռևս որևէ թղթի տակ չենք ստորագրել։

Այս պահին որևէ տեղեկացնելու բան չունենք, քանի որ ոչ մի շահարկումների չենք մասնակցում»,- ֆունկցիոների խոսքերը մեջբերում է Sky Germany-ն։

Հիշեցնենք, որ վերջերս ԶԼՄ-ներում տեղեկություններ տարածվեցին, որ լոնդոնյան ակումբը համաձայնության է հասել Տիմո Վերների տրանսֆերի հարցում։ Գործարքը կարժենա 60 մլն եվրո, կաղացողի շաբաթական աշխատավարձը կկազմի 220 հազար եվրո։

Նշվում է, որ սույն թվականի հունիսի 15-ից սկսած՝ Վերների պայամանագրի հրաժարագնի կետը այլևս չի գործելու (ըստ պայմանագրի՝ խաղացողի հրաժարագինը այժմ կազմում 60 մլն եվրո), և «Չելսին», հնարավոր է, նվազեցնի խաղցողի արժեքը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հաջորդ տարի Վերների հրաժարագինը կազմելու է 40 մլն եվրո։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023