Լայպցիգի խնդիրները շարունակվում են, Բորուսիային նույնիսկ Հալանդը չփրկեց?
Մեկնարկել է Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակիչը։ Երեկ կայացել է 4 հանդիպում։
Բունդեսլիգայի առաջատարներից «Լայպցիգը» վերջին 2 շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հյուրընկալվելիս պարտվեց Ֆրանկուֆուրտի «Այնտրախտին»։ Ֆրանկֆուրտցիներն այս անգամ հաղթեցին 3։1 հաշվով։
Ադի Հյութերի սաներին հաղթանակ պարգևեցին Ադնրե Սիլվայի և Ֆիլիպ Կոստիչի գոլերը, վերջինս դարձավ դուբլի հեղինակ, իսկ «ցլերի» կազմից միակ գնդակը հեղինակեց թիմի նորեկ Դանի Օլմոն։
Այսպիսով, «Այնտրախտը» դուրս եկավ մրցաշարի 1/4 եզրափակիչ։
«Բորուսիա Դորտմունդը» հյուրընկալվելիս 3։2 հաշվով անակնկալ պարտություն կրեց Բունդեսլիգայի հետնապահներից՝ «Վերդերից»։
Խաղի հերոս դարձավ բրեմենցիների կիսապաշտպան Միլոտ Ռաշիցան, ով դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Տանտերերի կազմից մեկական անգամ էլ աչքի ընկան Դևի Զելկեն և Լեոնարդո Բիտենկուրը։
Լուսիեն Ֆավրի սաներին այս անգամ չօգնեց Էրլինգ Հալանդի գոլը, ով փոխարինման դուրս գալով, կրկին դարձավ գոլի հեղինակ։ Դորտմունդցիների կազմից մեկ գնդակ էլ խփեց Ջովանի Ռեյնան։
Կայացած մյուս երկու խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները․
«Շալկե-04» 3։2 «Հերտա»
«Կայզերսլաութերն» 2։5 «Ֆորտունա Դյուսելդորֆ»
# DFB-Pokal, Այնտրախտ, Բորուսիա-Դորտմունդ, Լայպցիգ, Հալանդ, Միլոտ Ռաշիցա, ՎԵրդեր