Լայպցիգի դասագրքային և ուսուցողական գրոհը, որն ավարտվեց գոլով🎥
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում «Լայպցիգը» մրցում է «Ատլետիկո Մադրիդի» դեմ։
Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո գերմանական ակումբը 51-րդ րոպեին դասագրքային և ուսուցողական գրոհի շնորհիվ բացեց խաղի հաշիվը։ «Ցլերը» ձախ պաշտպան Մարսել Հալշտենբերգը գրոհի նետվեց, ճանապարհին շրջանցեց մի քանի ֆուտբոլիստների, մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում գնդակը թողեց Յուսուֆ Պոուլսենին, վերջինս գնդակը հիանալի կասեցրեց, մրցակցի մոտակա պաշտպաններին խաղից դուրս թողեց և փոխանցեց մոտակայքում գտնվող Կոնրադ Լայմերին, ով արագ նկատեց աջ եզրում բացվող Մարսել Զաբիթցերին։ Ավստրիացի ֆուտբոլիստն էլ մեկ հպումով գնդակն ուղարկեց տուգանային հրապարակում գտնվող Դանի Օլմոյին, ով էլ գլխի հիանալի հարվածով բացեց խաղի հաշիվը։
# Ատլետիկո Մադրիդ, Դանի Օլմո, Լայպցիգ, Կոնրատ Լայմեր, Մարսել Զաբիթցեր, Մարսել Հալշտենբերգ, Յուսուֆ Պոուլսեն, Չեմպիոնների-լիգա