Լայպցիգի առաջատարներից մեկն ակումբին խնդրել է իրեն վաճառել Բավարիային
«Լայպցիգի» կիսապաշտպան Մարսել Զաբիթցերը, ամենայն հավանականությամբ, շուտով կփոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, ավստրիացի ֆուտբոլիստն որոշել է «ցլերի» հետ չկնքել նոր պայամանագիր, որն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին։
27-ամյա կիսապաշտպանի հետ կապված իրավիճակի զարգացմանը հետևում է «Բավարիան», որն արդեն մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր է համաձայնեցրել Զաբիթցերի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ` «ցլերի» ավագը ցանկանում է տեղափոխվել «Բավարիա» և արդեն խնդրել է «Լայպիցիգի» ղեկավարությանն իրեն վաճառել մյունխենյան ակումբին։
«Բավարիան» այժմ փորձում է ավարտին հասցնել գործարքը և սպասվում էր, որ ավստրիացի ֆուտբոլիստի դիմաց կվճարի 20 մլն եվրոյի սահմաններում։
Հավելենք, որ Մարսել Զաբիթցերն ու «Բավարիայի» ներկայիս գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը 2019-2021 թթ. միասին աշխատել են հենց «Լայպցիգի» կազմում։
Հիշեցնենք, որ Մարսել Զաբիթցերը «Լայպցիգի» կազմում հանդես է գալիս 2014 թ. հուլիսից և մինչ այժմ «ցլերի» մարզաշապիկով անցկացրել է 227 հանդիպում` 52 գոլի և 42 գոլային փոխանցմամ հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Լայպցիգ, Մարսել Զաբիթցեր, Յուլիան Նագելսման, Նիկոլո Սկիրա, տրանսֆերներ