Լայպցիգը ֆանտաստիկ comeback-ով ընդհատեց Բայերի անպարտելիության անհավանական շարքը🎥

Լայպցիգը ֆանտաստիկ comeback-ով ընդհատեց Բայերի անպարտելիության անհավանական շարքը🎥

31/08/2024 - 22:59

Գերմանական Բունդեսլիգայի երկրորդ տուրում «Լայպցիգը» հյուրընկալվելիս մրցեց գործող չեմպիոն «Բայերի» դեմ։

«Բայերը» առաջին կեսում Ժերեմի Ֆրիմպոնգի ու Ալեքս Գրիմալդոյի խփած գոլերի շնորհիվ երկու գնդակի առավելություն ստացավ։

Այդուհանդերձ, «Լայպցիգը» արեց գրեթե անհնարինը։ «Ցլերը» հետագայում երեք գոլ խփեցին, ֆանտաստիկ comeback արեցին և հաղթեցին 3:2 հաշվով։

Մարկո Ռոզեի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ Լոյի Օպենդան, մեկ գոլ էլ խփեց Կևին Կամպլը։

«Լայպցիգը» 6 միավորով գլխավորեց Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը, Խաբի Ալոնսոյի գլխավորած «Բայերը» 3 միավորով 9-րդն է։

Նշենք, որ այս խաղով ընդհատվեց Գերմանիայի առաջնությունում «Բայերի» անպարտելիության 35 խաղից բաղկացած անհավանական շարքը։ Բունդեսլիգայում «դեղագործները» նախորդ անգամ պարտվել էին դեռ 2022/23 մրցաշրջանում, երբ 34-րդ տուրում 0:3 հաշվով զիջեցին «Բոխումին»։

Հիշեցնենք, որ «Բայերը» նախորդ ամբողջ մրաշրջաբում ներքին առաջնությունում եղել է անպարտելի և 90 միավորով պատմության մեջ առաջին անգաշ դարձել է չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023