Լայպցիգը փայլուն խաղով ջախջախեց Դորտմունդի Բորուսիային 🎥
Գերմանական Բունդեսլիգայի 31-րդ տուրի կենտրոնական խաղում «Լայպցիգը» տանը մրցեց Դորտմունդի «Բորուսիայի» դեմ։
«Ցլերը», չնայած առաջինը գնդակ բաց թողեցին, փայլուն հանդիպում անցկացրին և մրցակցին ջախջախեցին 4:1 հաշվով։
Մարկո Ռոզեի թիմից մեկական գոլ խփեցին Լոյի Օպենդան, Բենյամին Շեշկոն, Մոհամեդ Սիմականն ու Քրիստոֆ Բաումգարտները։ Հյուրերի միակ գոլը խփեց Ջեյդոն Սանչոն։
Այս հաղթանակից հետո «Լայպցիգը» վաստակեց 62 միավոր և ամրապնդվեց 4-րդ տեղում։ «Բորուսիան», 57 միավորով, 5-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բենյամին Շեշկո, Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Լայպցիգ, Լեո Օպենդա, Մարկո Ռոզե, Մոհամեդ Սիմական, Ջեյդոն Սանչո, Քրիստոֆ Բաումգարտներ