Լայպցիգը շուտով կհայտարարի ակումբի պատմության ամենախոշոր տրանսֆերի մասին
Ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Լանսի» կենտրոնական հարձակվող Լոյի Օպենդան կարիերան կշարունակի «Լայպցիգի» կազմում։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացնում է, որ գործարքի հարցում կողմերը հասել վերջնական համաձայնության, որի դիմաց «ցլերը» «Լանսին» վճարելու են 38 մլն եվրո։
Ակնկալվում է, որ բացի հիմնական գումարից, «կարմրադեղինները» կստանան նաև տարբեր հավելավճարներ։
Նիկոլո Սկիրան Twitter-ի իր միկրոբլոգում գրում է, որ գործարքի ընդհանուր արժեքը լինելու է 45 մլն եվրո։
23-ամյա հարձակվողը նոր ակումբի հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2028 թ. հունիսի 30-ը։
Առաջիկա օրերին բելգիացի ֆուտբոլիստը կմեկնի Գերմանիա, բուժզննում կանցնի «Լայպցիգի» համար, ինչից հետո էլ պաշտոնապես կհայտարարվի գործարքի մասին։
Նշենք, որ այս գործարքը դառնալու է «Լայպցիգի» պատկության ամենաթանկարժեք ձեռքբերումը և «Լանսի» պատմության ամենաթանկարժեք վաճառքը` գերազանցելով համապատասխանաբար Դոմինիկ Սոբոսլայի (2020 թ., «Զալցբուրգ», 36 մլն եվրո) ու Շեյք Դուկուրեի (2022 թ., «Քրիսթալ Փելաս», 22,6 մլն եվրո) ռեկորդները։
Հավելենք, որ Լոյի Օպենդան «Լանսի» կազմում հանդես է եկել միայն 2022/23 մրցաշրջանում` անցկացրած 42 խաղում դառնալով 21 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դոմինիկ Սոբոսլայի, Լայպցիգ, Լանս, Լեո Օպենդա, տրանսֆերներ