Լայպցիգը շարունակում է հաղթարշավը 🎥
Գերմանական Բունդեսլիգայի 24-րդ տուրի շրջանակում «Լայպցիգը» արտագնա խաղում մրցեց «Ֆրայբուրգի» դեն։
Առաջին խաղակեսն անցավ հյուրերի շոշափելի առավելությամբ, որոնք 41-րդ րոպեին Քրիստոֆեր Նկունկուի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։ Կողմերն ընդմիջման գնացին Յուլիան Նագելսմանի տղաների առավելությամբ։
Երկրորդ խաղակեսում նույնպես կարելի է ասել՝ խաղադաշտում ֆուտբոլ էր խաղում միայն մեկ ակումբ։ Նախ՝ հանդիպման 64-րդ րոպեին հյուրերի նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սորլոտը կրկնապատկեց իր թիմի առավելությունը, ապա հիմնական ժամանակի ավարտից 11 րոպե առաջ Էմիլ Ֆորսբերգը նաև եռապատկեց այն՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը՝ 0։3։
Հատկանշական է, որ Նագելսմանի տղաները Բունդեսլիգայի վերջին 6 հանդիպումներում միայն հաղթանակներ են տոնում։
Այս հաղթանակից հետո «ցլերը» 24 հանդիպումներից հետո վաստակեցին 53 միավոր և շրջանցեցին Բունդեսլիգայի վերջին տարիների անփոփոխ չեմպիոն «Բավարիային»՝ հանգրվանելով 1-ին հորիզենականում։
24-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում մյունխենյան ակումբը տնային խաղում կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» դեմ։ Խաղը կմեկնարկի այսօր՝ Երևանի ժամանակով 21-30-ին։
«Ֆրայբուրգը», վաստակած 34 միավորով, 8-րդն է։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Սորլոտ, Բունդեսլիգա, Էմիլ Ֆորսբերգ, Լայպցիգ, Յուլիան Նագելսման, Քրիստոֆեր Նկունկու, Ֆրայբուրգ