Լայպցիգը նվազեցրել է Ուպամեկանոյի արժեքը
Ինչպես տեղեկացնում է Sport Bild-ը, «Լայպցիգի» ղեկավարությունը նվազեցրել է ակումբի կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոյի արժեքը։ Գերմականան ակումբը խաղացողի արժեքը նվազեցրել է 20 մլն եվրոյով և պատրաստ է նրան վաճառել 40 մլն եվրոյի դիմաց։
Նշվում է, որ «Բավարիան» պահպանում է հետաքրքրվածություն ինչպես Ուպամեկանոյի նկատմամբ, այնպես էլ «Բայերի» կիսապաշպտան Կայ Հավերցի։ Մյունխենյան ակումբը կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված ֆինանսական ճգնաժամը հաշվի առնելով փոխել է իր տրանսֆերային ծրագրերը։ Նախքան առաջնության դադարը «Բավարիայի» ղեկավարությունը մտադիր էր ձեռք բերել 4-5 ֆուտբոլիստ, այժմ՝ երկու։
«Բավարիայի» հիմնական տրանսֆերային նպատակը «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Լերոյ Սանեն է։ Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողի հետ «կարմիրներն» արդեն ունեն բանավոր համաձայնություն։ Բացի Սանեից՝ ակումբը ցանկանում է նաև Ալվարո Օդրիոսոլայի փոխարեն ձեռք բերել ավելի բարձրակարգ աջ պաշտպանի։ Օդրիոսոլան այժմ վարձավճարով է հանդես գալիս մյունխենյան ակումբի կազմում։
Այպիսիով, «Բավարիան», չնայած պահպանում է հետաքրքրվածությունը Ուպամեկանոյի և Հավերցի նկատմամբ, սակայն այժմ չի կարող իրեն խոշոր տրանսֆերներ թույլ տալ, այդ պատճառով մտադիր է այդ գործարքներն ավարտին հասցնել 2021 թվականի ամռանը։
Ֆրանսիացի կենտրոնական պաշտպանի արժեքի նվազման փաստը «Բավարիայի» ղեկավարությանը կասկած է հարուցել, որ նա մոտ ժամանակներս տրանսֆերի չի հանվի կամ էլ կտեղափոխվի այլ ակումբ։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ խաղացողին իրենց շարքերում են ցանկանում տեսնել նաև այլ գրանդ ակումբներ՝ «Լիվերպուլը», «Ռեալը», «Բարսելոնան», «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և այլ ակումբներ։
# Բայեր Լևերկուզեն, Բավարիա, Դայո Ուպամեկանո, Լայպցիգ, Կայ Հավերց, տրանսֆերներ