Լամին Յանալի տրանսֆերային արժեքը հատել է 100 մլն եվրոն 📸

Լամին Յանալի տրանսֆերային արժեքը հատել է 100 մլն եվրոն 📸

18/07/2024 - 15:35

Հեղինակավոր Transfermarkt կայքը Եվրո-2024-ից հետո թարմացրել է մրցաշարում հանդես եկած ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։

Հերթական թարմացումից հետո «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Լամին Յամալի տրանսֆերային արժեքը հատել 100 մլն եվրոն։ 17-ամյա ֆուտբոլիստն այժմ գնահատվում է 120 մլն եվրո։ Մինչև այդ Յամալի արժեքը 90 մլն եվրո էր։

Դրա շնորհիվ պատանի վինգերը դարձել է աշխարհի 10-րդ, իսպանական Լա լիգայի 4-րդ ու «Բարսելոնայի» ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ Լամին Յամալն Իսպանիայի հավաքականի կազմում դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Նա մասնակցեց մրցաշարի բոլոր 7 խաղերին, խփեց 1 գոլ, կատարեց 4 ասիստ։ Յամալը դարձավ մրցաշարի լավագույն ասիստենտ ու ճանաչվեց մրցաշարի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023