Լամին Յամալը մազերը շեկ է ներկել 📸
«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը մազերը շեկ է ներկել, հայտնում է ակումբի մամուլի ծառայթյունը։
17-ամյա ֆուտբոլիստը մազերի նոր գույնով հանրությանն առաջին անգամ ներկայացել է Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչից առաջ կայացած նախախաղային մարզմանը։ Մինչև այդ նա ակումբի մարզումներին եղել է գլխարկով և թաքցրել սանրվածքը։
«Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի կեսգիշերին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Copa del Rey, Բարսելոնա, Էլ Կլասիկո, Իսպանիայի գավաթ, Լամին Յամալ, Ռեալ Մադրիդ