Լամին Յամալը Թուրքիայում կորցրել է անձնագիրը 🎥

Լամին Յամալը Թուրքիայում կորցրել է անձնագիրը 🎥

08/09/2025 - 15:55

Իսպանիայի ազգային հավաքականի վինգեր Լամին Յամալը կորցրել է անձնագիրը, հայտնում է Goal-ը` հղում անելով Beyazfootball-ին։

18-ամյա ֆուտբոլիստը Թուրքիայի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի խաղից (6:0) հետո ավտոբուս նստելիս բացահայտել է, որ անձնագիրը կորցրել է։

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը ստադիոնի ավտոկայանատեղիում բացել է ճամրուկն ու փնտրել անձնագիրը, բայց ապարդյուն։ Նա ինքն իր վրա զայրացել է, որ ուշադիր չի եղել անձնական իրերին։

Յամալն Իսպանիա է վերադարձել մասնավոր ինքնաթիռով։ Նրա անձնագրի խնդիրը լուծել են պետական պաշտոնյաները։

Երիտասարդ ֆուտբոլիստը Թուրքիայի դեմ խաղում երկու ասիստ է կատարել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023