Լամին Յամալը դարձել է UNICEF-ի դեսպան 🎥
«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի վինգեր Լամին Յամալը դարձել է Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային արտակարգ մանկական հիմնադրամի` UNICEF-ի դեսպան։ Այդ մասին հայտնել է ֆուտբոլիստը սոցցանցերում։
«Այսօր ես դիմում քեզ և աշխարհի բոլոր երախաներին. «Երբեք մի մոռացի՛ր խաղալ»»,- գրել է 17-ամյա ֆուտբոլիստը կցված տեսանյութի նկարագրության մեջ։
Այդ տեսանյութում Յամալը երեխաների իրավունքների մասին նամակ է կարդում իր կրտսեր եղբորը՝ Քեյնին։
UNICEF-ը վերահսկում է երեխաների իրավունքները պաշտպանելու, նրանց կրթության և սպորտի համար ավելի լավ հնարավորություններ տրամադրելու ծրագրերը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բարսելոնա, Իսպանիայի հավաքական, Լամին Յամալ