Լամին Յամալը դարձել է թոփ-5 առաջնությունների 5-րդ ամենաերիտադարդ գոլի հեղինակը 🎥
Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Գրանադայի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։
«Բլաուգրանայի» կամզից հանդիպմանը մասնակցեց նաև Լամին Յամալը, ով 45+1-րդ րոպեին կրճատեց հաշիվն` այն դարձնելով 1:2։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Յամալը դարձել է Լա լիգայի ու «Բարսելոնայի» պամտության ամենաերիտասարդ գոլի հեղինակը։
Հանդիպման օրը Յամալը եղել է 16 տարեկան և 87 օրական։
Mister Chip-ը հայտնում է, որ Յամալն այդ ցուցանիշով դարձել է եվրոպական թոփ-5 առաջնությունների պատմության 5-րդ ամենաերիտասարդ գոլի հեղինակը։
Թոփ-5 առաջնությունների ամենաերիտասարդ գոլի հեղինակների լավագույն քառյակն ունի հետևյալ տեսքը.
- Ամադեո Ամադեյ – 15 տարեկան և 287 օրական («Ռոմա», Ա սերիա, 1937 թ.)
- Ջեյսոն Դոցելի – 16 տարեկան և 57 օրական («Իպսվիչ Թաուն», Անգլիայի բարձրագույն դիվիզիոն, 1984 թ.)
- Ջանի Ռիվերա – 16 տարեկան և 68 օրական («Ալեսանդրիա», Ա սերիա, 1959 թ.)
- Պիետրո Պելեգրի – 16 տարեկան և 72 օրական («Ջենոա», Ա սերիա, 2017 թ.)
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ամադեո Ամադեյ, Անգլիայի բարձրագույն դիվիզիոն, Բարսելոնա, Լա-լիգա, Լամին Յամալ, Պիետրո Պելեգրի, Ջանի Ռիվերա