Լամին Յամալը դարձավ Լա լիգայի և Բարսելոնայի պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակը 🎥
Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցում է «Գրանադայի» դեմ։
«Բալուգրանայի» կազմից հանդիպմանը մասնակցում է նաև Լամին Յամալը, ով 45+1-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ և կրճատեց հաշիվը` լուսատախտակին վառելով 1:2 հաշիվը։
Իսպանացի վինգերը դարձավ Լա լիգայի և «Բարսելոնայի» պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակ։
Հանդիպմանը օրը Յամալը 16 տարեկան և 87 օրական էր։
Յամալը Լա լիգայի շրջանակում գերազանցեց «Մալագայի» նախկին եզրային հարձակվող Ֆաբրիս Օլինգայի ռեկորդը, ով 2012 թ. օգոստոսի 18-ին «Սելտայի» դարպասը գրավել էր 16 տարեկան և 98 օրական հասակում։
«Բարսելոնայի» կազմում Յամալը գերազանցեց Անսու Ֆաթիին, ով 2019 թ. օգոստոսի 31-ին «Օսասունայի» դարպասը գրավել էր 16 տարեկան և 305 օրական հասակում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անսումանե-Ֆաթի, Բարսելոնա, Լա-լիգա, Լամին Յամալ