Լամին Յամալը գերազանցել է Պելեի անհավանական  ռեկորդները

Լամին Յամալը գերազանցել է Պելեի անհավանական ռեկորդները

10/07/2024 - 09:44

Եվրո-2024-ի առաջին կիսաեզրափակիչում Իսպանիայի հավաքականը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Ֆրանսիայի նկատմամբ` դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։

«Ֆուրիա ռոխայից» հանդիպմանը մասնակցեց նաև վինգեր Լամին Յամալը, որը 21-րդ րոպեին ֆանտաստիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը։

Opta-ն գրում է, որ Յամալը դարձել է խոշոր մրցաշարերում` աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը և գերազանցել «ֆուտբոլի արքա» Պելեի պատմական ռեկորդը։

Յամալը Ֆրանսիայի դարպասը գոլ է խփել 16 տարեկան և 362 օրականում, իսկ Պելեն խոշոր մրցաշարերում առաջին անգամ աչքի է ընկել 17 տարեկան և 239 օրականում։

Այդ ցուցանիշով լավագույն քառյակում են նաև Մանուել Ռոսասը (Մեքսիկա, 18 տարեկան և 93 օրական) և Գավին (Իսպանիա, 18 տարեկան և 110 օրական)։

Բացի այդ, ըստ աղբյուրի, Յամալը դարձել է խոշոր մրցաշարերի կիսաեզրափակիչում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիսն ու կրկին շրջանցել է Պելեի ռեկորդը։ Պելեն ԱԱ-1958-ի կիսաեզրափակիչում եղել է 17 տարեկան։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023