Իտալիայի գավաթ. հայտնի են եզրափակիչի մասնակիցները 🎥
Իտալիայի գավաթի խաղարկությունում հայտնի են դարձել եզրափակիչի մասնակիցները։
«Յուվենտուսը», չնայած կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Լացիոյին» պարտվեց 1:2, ընդհանուր դիմակայությունում հաղթեց 3:2 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ։ «Բյանկոներիները» առաջին խաղում հաղթել էին 2:0։
Պատասխան խաղում վճռորոշ դարձավ Մասիմիլիանո Ալեգրիի թիմի հարձակվող Արկադիուշ Միլիկի խփած գոլը։
Թուրինյան ակումբը մրցաշարի եզրափակիչում մրցելու է «Ատալանտայի» դեմ, որն ընդհանուր դիմակայությունում 4:2 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային»։
Առաջին խաղում 0:1 հաշվով պարտվելուց հետո Ջան Պիերո Գասպերինիի թիմը տանը մրցակցին հաղթեց 4:1։
Բերգամոյում կայացած խաղում մինչև 90+4-րդ րոպեն դիմայության ընդհանուր հաշիվը 2:2 էր, սակայն Ադեմոլա Լուկմանի ու Մարիո Պաշալիչի խփած գոլերի շնորհիվ «Ատալանտան» դուրս եկավ եզրափակիչ։
Այսպիսով, Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում միմյանց կհանդիպեն «Ատալանտան» ու «Յուվենտուսը»։ Հանդիպումը կայանալու է մայիսի 15-ին Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում։
Կողմերը մրցաշարի եզրափակիչում հանդիպել են նաև 2021 թվականին։ Այդ ժամանակ «Յուվենտուսը» հաղթեց 2:1 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Coppa Italia, Ադելոմա Լուկման, Ատալանտա, Արկադիուշ Միլիկ, Իտալիայի-Գավաթ, Մարիո Պաշալիչ, Յուվենտուս, Ջանպիերո Գասպերինի