Իտալիայի գավաթ.  «Կոմոն» վստահ խաղով հաղթեց «Ֆիորենտինային»`    դուրս գալով քառորդ եզրափակիչ 🎥
Իտալիայի գավաթ. «Կոմոն» վստահ խաղով հաղթեց «Ֆիորենտինային»` դուրս գալով քառորդ եզրափակիչ 🎥
28/01/2026 - 10:19

Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի վերջին դիմակայությունում «Կոմոն» մրցակցի դաշտում 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ֆիորենտինայի» նկատմամբ։

«Վիոլայից» հաշիվը 7-րդ րոպեին բացեց Ռոբերտո Պիկոլին, որին Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմը պատասխանեց Սերժի Ռոբերտոյի, Նիկո Պասի ու Ալվարո Մորատայի դիպուկ հարվածներով։

«Բիանկոբլուն» մրցաշարի քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցն է, որտեղ փետրվարի 10-ին կմրցի «Նապոլիի» դեմ։

«Կոմոն» Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ է դուրս գալիս պատմության մեջ միայն երկրորդ անգամ։ Ակումբը նախորդ անգամ նման հաջողություն գրանցել էր 40 տարի առաջ` 1986 թվականին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025