Իտալիայի գավաթ. «Ինտերն» ու «Կոմոն» «տխուր» խաղով ոչ-ոքի գրանցեցին 🎥
Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Կոմոն» ու «Ինտերը» գոլազուրկ ոչ-ոքի գրանցեցին։
Ակումբները բավական դժգույն հանդիպում անցկացրին` միասին վերցրած կատարելով ընդամենը մեկ դիպուկ հարված։
Հանդիպման միակ դիպուկ հարվածը կատարեց «Կոմոյի» կիսապաշտպան Նիկո Պասը։
«Ինտերը», առհասարակ, հանդիպման ընթացքում ունեցել է ընդամենը 0,07 xG (խմբ.` սպասվող գոլեր)։
Միլանյան գրանդի կամզում 85-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Կողմերը դիմակայության պատասխան հանդիպումը կանցկացնեն ապրիլի 22-ին Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml