Իտալական հայտնի պարբերականի սկանդալային անդրադարձը Ինտեր – Ռոմա խաղին
Իտալական հանրահայատ Corriere dello Sport-ը տարօրինակ անդրադարձ է կատարել «Ինտեր» – «Ռոմա» կայանալիք հանդիպմանը, որը շոկի է ենթարկել ողջ Իտալիան։
Թերթի շապիկին պատկերված են եղել Ռոմելու Լուկակուն և Քրիս Սմոլինգը՝ Black Friday` սև ուրբաթ վերնագրով։ Թերթն այսպես ցանկացել է նշել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին երկու խաղացողներն այժմ մրցում են միմյանց դեմ, բայց այդ վերնագիրը մեծ աղմուկ է բարձրացրել ամբողջ ֆուտբոլային Իտալիայում, քանի որ շատերը կարծում են, որ այդ ամենի տակ ռասիստական ենթատեքստ է թաքնված։
# Ա-սերիա, Ինտեր, Ռոմա, Ռոմելու-Լուկակու, Քրիս-Սմոլինգ