Իտալական կրքեր Հռոմուն. Լացիոն համառ պայքարում հաղթեց Ռոմային🎥
Իտալական Ա սերիայի 27-րդ տուրում կայացավ հռոմեական դերբին, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Լացիոն» և «Ռոման»։
Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «արծիվներին» հաղթանակ պարգևեց 65-րդ րոպեին Մատիա Ձականիի խփած միակ գոլը։
Նշենք, որ «գայլերը» 32-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվել էր Ռոջեր Իբանիեսն` ստանալով երկրորդ դեղին քարտը։
Այսպիսով, «Լացիոն» հաղթեց 1:0 հաշվով, ինչից հետո Մաուրիցիո Սարիի թիմը վաստակեց 52 միավոր` բարձրանալով 2-րդ հորիզոնական։
«Ռոման», 47 միավորով, 5-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Լացիո, Մաուրիցիո Սարի, Մատիա Ձականի, Ռոմա, Ռոջեր Իբանյես