Իտալական կրքեր Թուրինում. Տորինոն միավորներ խլեց Յուվենտուսից🎥
Իտալական Ա սերիայի շրջանակում մեկնարկեց 26-րդ տուրը, որի մեկնարկային խաղում կայացավ թուրինյան հերթական դերբին. «Յուվենտուսը» «Ալյանց» մարզադաշտում մրցեց «Տորինոյի» դեմ։
Հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին տանտերերը, ովքեր արդեն 13-րդ րոպեին Մաթիաս դե Լիխտի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։
Այդուհանդերձ, հանդիպման մնացած ժամանակահատվածում Մասիմիլիանո Ալեգրիի թիմը չկարողացավ զարգացնել հաջողությունը։
Դեռ ավելին` երկրորդ խաղակեսում «Տորինոն» շատ ավելի լավ տեսք ուներ և 62-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը. աչքի ընկավ Անդրեա Բելոտին։
Հանդիպման վերջնամասում այլևս գոլեր չգրանցվեցին, իսկ հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։
Այս ոչ-ոքիից հետո «Յուվենտուսը» վաստակեց 47 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։
«Տորինոն», 33-րդ րոպեին, 10-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Անդրեա Բելոտի, Իվան Յուրիչ, Մաթիաս դե Լիխտ, Մասիմիլիանո-Ալեգրի, Յուվենտուս, Տորինո