Իտալական գրանդին առաջարկել են վարձակալել Յովիչին
«Ռեալ Մադրիդի» հարձակվող Լուկա Յովիչը, հնարավոր է, կարիերան շարունակի «Ինտերի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, սերբ ֆուտբոլիստն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում է լքել մադրիդյան ակումբի շարքերը։
Աղբյուրի փոխանցմամբ` Յովիչի գործակալ Ֆալի Ռամադանին առաջարկել է «ներաձուրիներին» վարձակալել 23-ամյա ֆուտբոլիստին։
Սկիրան այլ մանարամասներ չի հայտնում։
Հիշեցնենք, որ Լուկա Յովիչը «Ռեալ» է տեղափոխվել 2019 թ. ամռանը։ Այդ ժամանակ «սերուցքայինները» նրա տրանսֆերի դիմաց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» վճարեցին 63 մլն եվրո, սակայն սերբ ֆուտբոլիստը ոչ մի կերպ չի հարմարվում մադրդիցիների խաղաոճին և մինչ այժմ ակումբի կազմում անցկացրել է 32 հանդիպում` դառնալով 2 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։
2020/21 մրցաշրջանի երկրորդ հատվածը Յովիչը վարձակալությամբ անցկացրեց «Այնտարխտի» կազմում և անցկացրած 18 խաղում դարձավ 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այնտրախտ, Ինտեր, Լուկա-Յովիչ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆալի Ռամադանի